вторник, 7 октября 2014 г.

Աֆրիկյանների Պանդոկ

Մայրաքաղաքի հենց սրտում՝ Սախարովի հրապարակի մի անկյունում, Պուշկինի 1 հասցեում է գտնվում շատ երևանցիների և հարյուրավոր զբոսաշրջիկների սիրված ռեստորաններից մեկը՝  Աֆրկյանների Պանդոկը:
Կարմիր տուֆի գեղեցիկ համադրությունը, որը աչքի է ընկնում դեռ ռեստորանի մուտքի մոտ, այնուհետև սրահի տուֆի կամարներով հին Երևանի լուսանկարներով և առանձնահատուկ ոճը հաճախորդներին տանում են դեպի մոտակա անցյալը Սովետական Հայաստանի Երևանը: Հիմա էլ, հին երևանցիները շատ-շատ են հաճախում իրենց սիրած վայրը, զբոսաշրջիկներին հետաքրքրում և հաճույք է պատճառում այն ջերմ մթնոլորտը որը տիրում է Աֆրիկյանների Պանդոկում: Գրեթե ամեն երեկո բազմաճաշակ հաճախորդների աչքերի և հարմարավետության բավարավածությանը գումարվում է նաև շատ նուրբ, մեզ համար հարազատ, իսկ զբոսաշրջիկներին անչափ հետաքրքիր գուսանական  կենդանի երաշտությունը, ժողովրդական հայտնի երգերով:
 Բայց Աֆրիկյաններ Պանդոկի գլխավոր խաղաքարտը դեռ հետևյալ թվարկածները չեն: Ոչ գեղեցիկ ռետրո ոճը, ոչ գեղահունչ կենդանի երաժշտությունը չեն կարող համեմատվել արդեն հարազատ դարձած հաճախորդների սիրելի,Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման》Հ/Կ-ի խորհրդի անդամ, կազմակերպության Շեֆ Խոհարարների համակարգող, փորձառու մասնագետ, հինալի անձնավորություն, մեր շատ սիրելի, Աֆրիկյանների Պանդոկի Շեֆ Խոհարար, Հսկա՝ Գրիշա Անտինյանի և նրա կազմած անհամեմատելի համեղ ճաշացանկի հետ, որը մեծամասամբ գլխավորում են Ազգային ավանդական կերակրատեսակները:
 
Այսօր մեր շատ սիրելի Շեֆ Անտինյանը իր ժամանակից մեզ տրամադրեց, որպեսզի մեզ ծանոթացնի իր ճաշացանկի մեկ հիմնական ուտեստի հետ՝ Սյունիքի Խաշընտուր (Խաշընտուրը կազմված է Խաշիր և Տուր բառերից): 
 Սյունիքի Խաշընտուրը տվյալ հայկական տարածաշրջանի էթնիկ կերակրատեսակ է: Շատ լուրջ բանահավաքչությունների արդյունքով այս կերակրատեսակը փրկվել է մոռացության մատնվելուց և արդիականացված ձևով իրեն է քաշում բազմաթիվ գուրմանների, կամ սովորական հաճախորդների:

Եվ այսպես մեզ Սյունիքի Խաշընտուր պատրաստելու համար անհրաժշտ են հետևյալ մթերքները, հետևյալ քանակությամբ:

1. Հավի ճուտ - 1 հատ միջին չափսի
2. Սպիտակ սոխ - 1 գլուխ միջին չափսի
3. Լոլիկ - 1 հատ միջին չափսի
4. Բուլղարական բիբար - 1 հատ կարմիր, 1 հատ կանաչ միջին չափսի
5. Մարվանդակ(Քարաուզ) - 1 ցողուն իր տերևներով
6. Սպիտակ անապակ գինի - 100մլ
7. Կարագ - 100գր
8. Աղ/ կարմիր և սև պղպեղ - ըստ ճաշակի



Պատրաստման եղանակը

Պատրաստման համար մեզ հարկավոր է մեկ կաթսա միջին չափսերի և եռացրած ջուր:




1. Լոլիկը կտրատում ենք կիսալուսնաձև և շարում ենք կաթսայի հատակին










2. Հավի ճուտը խոհանոցային մկրատով, կամ սուր դանակով բաժանում ենք 4 մասի և շարում ենք լոլիկների վրա:









3. Սպիտակ սոխը կտրատում ենք կիսալուսնաձև ձողիկների, մոտ 5մմ հաստությամբ և շարում ենք հավի ճտի վրա:








4. Բուլ. բիբարը նույնպես կտրատում ենք կիսալուսնաձև մոտ 1սմ հաստությամբ և շարում ենք սոխի վրա:








5. Մարվանդակի ցողունը առանձնացնում ենք տերևներից: Ցողունները կտրատում ենք մոտ 1սմ կտորների և ավելացնում ենք կաթսայի միջի զանգվածին:







6. Կարագը ոչ մեծ կտորներով ավելացնում ենք ամենա վերևում:



7. Ավելացնում ենք անապակ սպիտակ գինին:










8. Համեմում ենք աղով, կարմիր և սև պղպեղով:









9. Ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ծածկվի զանգվածի 90 տոկոսը: Ջուրն ավելացնելուց հետո կաթսան ծածկում ենք կափարիչով և դնում ենք մարմանդ կրակին և խաշում մինչև ճտի մսի եփվելը:





10. Արդեն եփված կերակուրը լցնում ենք նախորոք տաքացված կավե քերեղանի մեջ, ավելացնում ենք Մանր կտրատված մարվանդակի տերևները և մատուցում ենք:






Սյունիքի Խաշընտուրի այս չափաբաժինը նախատեսված է 2-3 հոգու համար: Չենք մոռանում ամենակարևոր համեմունքների մասին՝ ժպիտ, սեր և հոգի... առանց այս համեմունքների ոչինչ համով չի կարող լինել: 

Բարի Ախորժակ

Комментариев нет:

Отправить комментарий